Արմինֆո. ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը մեկնել է Չինարի՝ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով:
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ադրբեջանական կողմը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ, ըստ որում՝ հակառակորդը նահանջելիս հայկական կողմում թողել է մեկ սպանված: