Arminfo.info


 Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2016 21:37
Դավիթ Ստեփանյան

Սարո Սարոյան: ԼՂՀ-ի ճանաչումը ու ապա միավորումը Հայաստանին՝ այլընտրանք թե կարգավիճակի դիմաց հողերի հանձնմանը, թե ստատուս-քվոն պահելուն

Սարո Սարոյան: ԼՂՀ-ի ճանաչումը ու ապա միավորումը Հայաստանին՝ այլընտրանք թե կարգավիճակի դիմաց հողերի հանձնմանը, թե ստատուս-քվոն պահելուն

Անկախ վերլուծաբան Սարո Սարոյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է տարեվերջին Հայաստանի ներքաղաքական ազդակների մասին, վերլուծում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերյան ելույթի առանձին կողմերը, վերլուծում և   ի հայտ բերում Հայաստանի քաղաքականությունում առանձին ներքաղաքական ձախողումների պատճառները:

ՀԱԿ համագումարում իր ելույթի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ խոսեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային ծրագրի իրագործման անհրաժեշտության մասին: Դատելով հայ հասարակության արձագանքից՝ տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի համար այսօր անընդունելի է, ինչպես անընդունելի էր 18 տարի առաջ: 1994 թ. ստատուս-քվոն ձգձգելու քաղաքականության շարունակումն իրական այլընտրա՞նք է բանակցությունների սեղանին գտնվող փաստաթղթերին: Արդյո՞ք կան մեր շահերից բխող այլ այլընտրանքներ:

Մարդկային գործունեության յուրաքանչյուր դրսեւորում, այդ թվում քաղաքական գործունեությունը, առանց հոգեբանական ստիմուլների անհնար է պատկերացնել։ Երբ մենք խոսում ենք ստատուս-քվոյի պահպանման կամ խնդրի լուծման այլ տարբերակների մասին, մենք առաջին հերթին հենվում ենք այն գիտելիքի, մտածողության ու հոգեբանության վրա, որը մենք ունենք մեր մեջ։ Տեր-Պետրոսյանի մատնանշած փուլային ծրագիրը իր շուրջը համախմբում է բոլոր այն մարդկանց ովքեր մնացել են ցեղասպանության սինդրոմի ազդեցության տակ՝ այդպես էլ չընկալելով  համազգային այդ ողբերգության պատճառները։ Խնդիրը մեզանում է, ոչ թե արտաքին չարակամների մեջ։ Մորթվող գառների համար, եթե տերը բացակայում է, գայլեր կգտնվեն։Այսօր էլ ազգային շահերի պաշտպանությունը կազմակերպելիս մենք դեռեւս չենք բարձրացել այն աստիճանին, որ տեր լինենք ու տեր կանգնենք մեր իրավունքներին։ Այստեղից էլ գալիս մեր այն մտայնությունը, թե կա չլուծված Ղարաբաղյան խնդիր, որը խանգարում է Հայաստանին զարգանալ։ Նույնը կարող եմ ասել ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցների մասին։ Երկու ճանապարհների միջեւ տարբերությունը շատ քիչ է, ընդամենը այն, որ մի դեպքում խնդրից ուզում են ձերբազատվել՝ ամբողջությամբ դրանից փախչելով, իսկ մյուս դեպքում հուսալով, որ առջեւում ինչ-որ հնարավորություններ կբացվեն, գլուխները խրում են ավազի մեջ ու փորձում չտեսնելու տալ այն զարգացումները, որոնք տեղ են գտնում Կովկասում ու Մերձավոր Արեւելքում։ Այո՛, ուզենք թե չուզենք, ստատուս-քվոն չի պահպանվելու։ Քառօրյա պատերազմը դրա վկայությունն է։ Ոչ ոք կատակ չի անում՝ չորս օր հակամարտությունը թեժացնելով եւ նոր սահմաններ վերագծելով։ Ի տարբերություն մեզ, աշխարհը ռացիոնալ է նայում ամեն գործընթացի։ Միայն մենք ենք, որ մնացել ենք վնասակար մի դիլեմայի՝ հողերը հանձնեք կարգավիճակի դիմաց, թե ստատուս քվոն պահենք, առաջ։ Այլընտրանք միշտ էլ եղել է, եւ դա ԼՂՀ-ի ճանաչումն է ու ապա միավորումը Հայաստանի Հանրապետությանը։ Դա մեր իրավունքն է եւ դրա իրագործմանը խանգարում է միայն անզորության մեջ պարուրված մեր մտածողությունը։

Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս հայության դեմ ուղղված նոր նախաձեռնություններով: Դա թե «խաղաղության հարթակի» ստեղծումն է՝ թեկուզ օդիոզ, բայց, այնուամենայնիվ, հայերի մասնակցությամբ, թե Արցախ այցելության համար Բաքվի պահանջով ՀԱՊԿ և ԵՏՄ գծով Հայաստանի դաշնակից երկրում բլոգերի ձերբակալությունը, Իսրայելի հետ նոր ռազմական պայմանագրերը և այլն:  Արդյո՞ք բավարար եք համարում  ԱԳՆ, Պաշտպանության նախարարության, ԱԱԾ, այլ համապատասխան կառույցների արձագանքը, որոնք բոլոր այդ նախաձեռնությունները համարում են «օդում սրերի անպտուղ ճոճք»:

Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերությունը երեւում է հենց նման քայլերի ժամանակ։ Երբ ես խոսում եմ մեր մտածողության արատավորության եւ դրանով պայմանավորված անզորության մասին, աչքի առաջ եմ ունենում նաեւ ձեր նշած օրինակները։ Իրականում մեր պատկան մարմինների հայտարարություններն են դառնում օդում սրերի անպտուղ ճոճք։ Քանի դեռ Ռամիլ Սաֆարովը չի պատժվել ՀՀ ԱԱԾ կողմից, մենք շարունակելու ենք Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած վարչախմբի կողմից բեմադրված թատրոնների ունկնդիրը մնալ։ Ադրբեջանի հակահայ նախաձեռնությունների հակազդեցությունը խոսքով չէ, որ պետք է իրագործել։ Գործն այն ժամանակ տեսանելի կլինի, երբ զգուշացնող հայտարարություններին կհետեւի կոնկրետ պատասխանատվության կանչելու գործընթացը։ Իսրայելը արհամարհում է Հայաստանի շահերը, ապա նա պետք է իր վրա զգա դրա վնասաբեր հետեւանքները։ Արցախ այցելած բլոգերին երրորդ երկրում ոչ թե նրա հայրենի երկիրը պետք է փորձի պաշտպանել, այլ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը։ Տեսական լուծումներ կարելի է շատ բերել։ Սա է ակտիվ ու արդյունավետ գործունեությունը։

 

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում մեծ հաշվով  վերջին տարիների առաջին քաղաքական ելույթն էր: Դա մի մարդու ելույթը է, ով թիմ է գլխավորում, փորձում է հասկանալ Հայաստանում և, գլխավորը, Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները: Անցյալի և ներկայի իր բոլոր ակնհայտ մինուսներով հանդերձ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի լույսի ներքո ներկայիս իշխանությունը, մեղմ ասած, անբովանդակ է թվում: Ձեր կարծիքով, արդյո՞ք Տեր-Պետրոսյանի ուղերձները 2017 թ. ապրիլին ընտրողների կողմից լսելի դառնալու շամսեր ունեն:

 

Հայաստանում չի գտնվի ռացիոնալ դատող գոնե մի մարդ, ով կհաստատի երկրում ազատ ու արդար ընտրությունների գոյությունը։ Երբ չեն գործում ընտրական մեխանիզմները, երբ ընտրությունները ժողովրդի կամաարտահայտությունը չեն դառնում, ընտրազանգվածի ձայներ ասածը ֆարսի է վերածվում։ Տեր-Պետրոսյանի ելույթը իսկապես միտված էր 2017թ․ ընտրություններին՝ այդ ընտրություններում որոշակի թվով մանդատներ ստանալու ակնկալիքի արձանագրումն էր։ Ովքեր կեղծում են ընտրությունները, նրանք էլ գծում են նոր Ազգային Ժողովում ուժերի հարաբերակցության ընդհանուր պատկերը։ Ընդդիմությանը հատկացվող տեղերի համար կա մրցակցություն ամբողջ ընդդիմադիր դաշտում։ Եւ այդ դաշտում գործող միավորների համար հստակ է, որ իրենք ԱԺ-ում կարող են հայտնվել միայն եթե շարժվեն գործող վարչախմբի հստակ սահմանած արտաքին ու ներքին առաջնահերթություններով ու միաժամանակ որոշակի ծառայություններ մատուցեն նույն այդ վարչախմբին։ Ահա հենց այս հողի վրա էլ մեր աչքի առաջ տեղի է ունենում Ղարաբաղյան խնդրում ստատուս քվոյի պաշտպանների ու այսպես կոչված պացիֆիստների սիրահետումը ընդդեմ ամեն տեսակ ռացիոնալության ու ակտիվիզմի: 25 տարվա անպտուղ դեգերումներից հետո հայաստանյան քաղաքական դաշտը դեմ դիմաց կանգնել է հենց նման «մարտահրավերների» առաջ եւ որպեսզի դաշտում պահպանեն սեփական դիրքերը, գործող վարչախումբն ու գրեթե ողջ ընդդիմադիր դաշտը  միավորվել են ընդդեմ ամեն տեսակ ռացիոնալության ու ակտիվության։

 

«Գագիկ Ծառուկյանի «վերադարձը», Կարեն Կարապետյանի կոսմետիկ վերանորոգումը, տնտեսության ապամենաշնորհացմանն ուղղված իրական քայել անելու նոր կառավորության՝ արդեն դրսևորվող անկարողությունը, արտաքին պարտքի շարունակվող աճը, ներդրումների արտահոսքը գործող իշխանությունների՝ ոչ մի տեղ չտանող ուղեգծի անփոփոխության ցուցիչներից  են: Այս առումով ինչպե՞ս եք պատկերացնում հետընտրական շրջանի խորհրդարանական Հայաստանը:

Հայաստանյան քաղաքական ներկապնակի ներկայիս գորշ գույներով լցված Ազգային Ժողովը երկրում հետընթացի տեմպերը միանշանակ կբազմապատկի։ Այսօր միայն կարելի է նշածս տեմպերի միտումը նշմարել, սակայն կոնկրետ թե ինչ վնասներ կլինեն ու ինչ չափերի, կարծում եմ հնարավոր չէ ենթադրել։ Եթե մենք այս տարի տեսանք քառօրյա պատերազմ, ժողովրդական ապստամբություն, կառավարության փոփոխություն, տնտեսական անկում, սոցիալական բեվեռվածության խորացում եւ այլն, ապա ԱԺ ընտրություններում նույն այդ միավորների վերարտադրությունը, թեկուզեւ առանձին դեմքերի փոփոխությամբ, միեւնույնն է չեն կարող երկրի հետընթացը դանդաղեցնել։

 

Թրամփի հաղթանակի, Եվրոպայում, համաշխարհային անվտանգության ճարտարապետությունում փոփոխությունների լույսի ներքո դիտվող գլոբալ միտումների՝ Հայաստանի համար բարենպաստության առնչությամբ կարծիքները տարբերվում են: Գնահատեք այդ առնչությամբ Հայաստանի համար ստեղծվող հնարավորությունները և, իհարկե, մարտահրավերներն ու սպառնալիքները:   

 

Ես չեմ կարող խոսել հնարավորությունների մասին, քանի որ դա կապված է սուբյեկտային վարքի հետ։ Մեր երկրի քաղաքական դասը, ինչպես նշեցի տառապում է մի սինդրոմով, որը այդ մարդկանց գիտակցության մեջ արտաքին հնարավորությունները մշտապես վերափոխում է մարտահրավերների ու վախերի։ Այդ մարդկանց մոտ մշտապես ի հայտ է գալիս հայ ժողովրդի՝ արտաքին քաղաքական զարգացումներում միակ զոհը դառնալու բարդույթը, որը ստիպում է նրանց մտածել կամ խաղաղության մասին, սակայն Պապից ավելի կաթոլիկ լինելու աստիճան, կամ ջրի հատակը իջնելու մասին, որպեսզի անցնի ենթադրվող վտանգը։ Տեսեք մեր տարածաշրջանում ինչ մեծ փոփոխություններ են կատարվում, Թուրքիան մեր աչքի առաջ շարունակ խրվում է արտաքին ու ներքին նորանոր ճահիճների մեջ, ինչ-որ անտեսանելի ուժեր Ռուսաստանին անընդհատ փորձում են Թուրքիայի հետ ընդհարվելու նոր ճակատներ բացել, քրդերի գործոնին գալիս է փոխարինելու Մեծ Քրդստանի անհայտներով լի մի տեսլական, Իրանի ու Արեւմուտքի հարաբերություններում Իսրայելի գործոնը ինչ-որ տրանսֆորմացիաների է ենթարկվում եւ այլն։ Այս ամենի հետ մեկտեղ Թրամփի առաջիկա քաղաքականությունը մի տեսակ կինդեր սյուրպրիզի է վերածվում․ բոլորը գիտեն, որ ինչ-որ բան դուրս է գալու, բայց թե ինչ, ոչ ոք չգիտի։ Իսկ Հայաստանը արդեն մի տաս տարի զբաղված է ինչ-որ ռեֆորմներով։ Հիմա ռեֆորմների հերթը հասել է ԱԺ-ին։ Կարելի է միայն հուսալ, որ նոր գումարման խորհրդարանում «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցությունը ի վերջո կկարողանա կանգնել իշխանական կամ ոչ իշխանական կուսակցությունների մեջքին՝ երկիրը ներկա ճահճից դուրս բերելու գործը արագացնելու համար։    

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում էՀիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում է
Ռոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանըՌոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանը
«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը
Ջեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվումՋեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահՀայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը
Լեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանըԼեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համարԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համար
ՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցենՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցեն
Սամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում ՓաշինյանըՍամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում Փաշինյանը
Սամվել Կարապետյան.Սամվել Կարապետյան."Մենք անում ենք այն ամենը, ինչը կարող է օրինական ճանապարհով Փաշինյանին զրկել իշխանությունից"
Սամվել Կարապետյան. Սամվել Կարապետյան. "Ես զբաղվել եմ, զբաղվում եմ և զբաղվելու եմ բարեգործությամբ"
  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով
Ռահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբՌահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբ
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշենՆարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշեն
Քաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցըՔաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցը
ՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետոՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետո
Սանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործումՍանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում
Հայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՀայաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
Քննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունըՔննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունը
«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբՈւկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբ
Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիսԱրդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարինՆիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին
Ընդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունիցԸնդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունից
MyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններMyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններ
Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչըՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը
Քրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբՔրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբ
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասինՆերքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասին
Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական