


Արմինֆո.Հայաստանի ԱԳն ցավակցություն է հայտնել Ռուսաստանին «Տու-154» ինքնաթիռի կործանման առնչությամբ: «Ցավակցում ենք Լաթաքիա ուղևորվող ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի կապակցությամբ։ Ճշտում ենք ուղևորներից` Ա.Տ. Գեորգիյանի ինքնությունը և քաղաքացիությունը», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուսար Տիգրան Բալայանը։
Կիրակի Սոչիից Լաթաքիա ուղևորվող ՌԴ պաշտպանության նախարարության «Տու-154» ինքնաթիռը թռիչքից քիչ անց ընկել է Սև ծովը: Ճշգտված տեղեկությունների համաձայն, ինքնաթիռում եղել են անձնակազմի ութ անդամները և 84 ուղևոր` ութ զինծառայող , Ալեքսանդրովի անվան երգ ու պարի համույթի 64 արտիստներ, որոնք թռչում էին Սիրիայի Հմեյմիմ ռազմակայան` ՌԴ զինվորականներին Նոր տարվա առթիվ շնորհավորելու, ռուսական առաջին հեռուստաալիքի, «ՆՏՎ» և «Զվեզդայի» ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործանական հիմանդրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան:



