Արմինֆո.Հայաստանի «հանցավոր» ռեժիմի դեմ «Սասնա ծռեր» խմբի պայքարը չի ավարտվել: Այդ մասին հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը` «Հրապարակ» թերթի թղթակցի հետ հարցազրույցում:
«…բանտում կլինենք, թե ջաղացի քարի տակին, դուրս ենք գալու միշտ անսասան ու ձեռքներիս թուր կեծակին: … Միթե՞ չեք տեսնում, որ Սերժ Սարգսյանին և իր դավադիր գործակալական խամաճիկներին վռնդելը հայ ժողովրդի և Հայաստանի պետականության համար ժամ առ ժամ դառնում է հրամայական», - նշել է Պավել Մանուկյանը, հավելելով, որ համահայկական մոբիլիզացիան է դրա միակ տարբերակը` քանի դեռ ուշ չէ։ Նա նաև ընդգծել է, որ հուլիսին «Սասնա ծռեր» խումբն արեց առավելագույնը, ինչ կարող էր:
Պավել Մանուկյանը կալանավորված է ՊՊԾ գնդի զավթման գործով: Նա մեղադրվում է շենքեր և փոխադրամիջոցներ զավթելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և կիրառելու համար: