Արմինֆո.Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևին, որը դատապարտում է Ղրիմում իբր տեղ գտած մարդու իրավունքների խախտումները և Ռուսաստանին կոչ է անում թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը թերակղզի:
Ուկրաինաի նախաձեռնած բանաձևն ընդունվել է կազմակերպության անդամների ձայների մեծամասնությամբ. փաստաթղթի օգտին քվեարկել է 70 պետություն՝ ներառյալ ԵՄ երկրները, Կանադան, ԱՄՆ, Թուրքիան և Ճապոնիան։ 26 երկրներ դեմ են հանդես եկել` այդ թվում Ռուսաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն և Սիրիան, ևս 77 երկրները ձեռնպահ են մնացել, որոնց թվում ` Ադրբեջանը։
Տեքստում դատապարտվում են մարդու իրավունքների խախտումները, թերակղզու բնակիչների՝ ղրիմի թաթարների, ինչպես նաև ուկրաինացիների և մյուս էթնիկական և կրոնական խմբերին պատկանող անձանց նկատմամբ խտրականության դրսևորումները։
Բանաձևի տեքստի համաձայն, Ռուսաստանի իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի անհապաղ վերջ տրվի Ղրիմի բնակիչների նկատմամբ մարդու իրավունքների բոլոր խախտումներին, ինչպես նաև չեղարկեն Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու վերաբերյալ ՌԴ գերագույն դատարանի որոշումը:
Իր ելույթում ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Անատոլի Վիկտորովը հայտարարել է, որ ընդունված փաստաթուղթն ընդհանուր ոչինչ չունի ոչ Ղրիմում առկա իրադրության, ոչ թերակղզու բնակիչների կարծիքի և շահերի հետ: Գլխավոր ասամբլեայի բանաձևը կրում է զուտ խորհրդատվական բնույթ։