Արմինֆո.Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին 4 կգ թմրանյութ են հայտնաբերել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գերատեսչության մամուլի ծառայությունից, սահմանին հարող տեղանքի զննության ընթացքում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները սև գույնի փաթեթ են հայտնաբերել, որում եղել է 4 կգ բուսական ծագման մուգ շագանակագույն նյութ (ենթադրաբար` ափիոնի հումք): Ծատայողական շների մասնակցությամբ անհապաղ որոնողահետախուզական միջոցառումներն անցել են ապարդյուն: Փաթեթի հայտնաբերման մասին իրազեկվել են Հայաստանի ուժային կառույցները և ԻԻՀ սահմանապահ գերատեսչության ներկայացուցիչները: Այժմ ռուսաստանցի սահմանապահները հայ-իրանական սահմանին խստացված տարբերակով ծառայություն են իրականացնում և Հայաստանի իրավապահների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկում չարամիտների հայտնաբերման նպատակով: