



Արմինֆո.Հայաստանի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ կայացված ցմահ բանտարկության դատաճիռը: Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 19-ին:
Ավելի վաղ տուժած կողմի իրավահաջորդները երկու բողոք էին ներկայացրել, հայտարարելով, որ ոճրագործությունը լիովին չի բացահայտվել, քանի որ Պերմյակովը չէր կարող գործել միայնակ: Իրահավաջորդները նաև պահանջել էին 450 հազար եվրո փոխհատուցում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները: Սպանության համար մեղադրվել է Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով ինքնակամ հեռացել էր ռազմակայանի տարածքից: 2015 թվականի օգոստոսի 12-ին ՌԴ կայազորային զինվորական Վալերի Պերմյակովին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության, ավազակային հարձակման, ապօրինի սահմանահատման համար` նրան դատապարտելով ցմահ ազատազրկման:


