Արմինֆո.Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական ծրագրերի մասին կտեղեկացնի Ամանորից հետո: Այդ մասին հաղորդել է Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
Քոչարյանը ոչ միայն կբացահայտնի 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող իր ծրագրերը, այլև կհայտարարի այս կամ այն գործընթացի նկատմամբ իր դիրքորոշման մասին:
Նշենք, սակայն, որ Քոչարյանի խնամին` ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, վերջերս լրագրողների հետ զրույցում հավաստիացրել էր, որ Քոչարյանի ծրագրերի մեջ չի մտնում վերադարձը մեծ քաղաքականություն: «Նա, պարզապես, պատրաստ է կիսել իր փորձն ու գիտելիքները` հանուն հանրապետության զարգացման», - նշել է պատգամավորը:
Այդուհանդերձ, Քոչարյանի անունը կապում են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հետ: