Արմինֆո.ՌԴ Պետդուման վավերացրել է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագիրը:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, բացատրական գրության մեջ հիշեցվում է, որ Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում և նախատեսում է ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի (ՄՏՀ) ստեղծում` որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի բաղադրամաս: ՀՕՊ ՄՏՀ հիմնականն խնդիրները հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ գծով մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումն է, ինչպես նաև ՀՕՊ ՄՏՀ սպառազինությունն ու մարտական տեխնիկան կիրառման համար մշտական պատրաստության վիճակում պահելը և ՀՕՊ մյուս տարածաշրջանային համակարգերի կազմում ընդգրկված զորքերի հետ փոխգործակության իրակացումը:
ՀՕՊ ՄՏՀ զորքերի և ՀՕՊ մյուս տարածաշրջանային համակարգերի կազմում ընդգրկված ուժերի համատեղ գործողությունները կհամակարգի Ռուսաստանի օդատիեզերային ուժերի գլխավոր հրամանատարը: ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարությունը կիրականացնի Ռուսաստանի հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ենթադրվում է, որ Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունները խաղաղ ժամանակ կկազմակերպեն ՀՕՊ ՄՏՀ զորքերի կիրառման պանավորումը, դրանց համատեղ մարտական հերթապահությունը, փոխգործակցությունը և համատեղ օպերատիվ ու մարտակն պատրաստությունը: ՀՕՊ հերթապահների կողմից զենքի կիրառման կարգը կսահմանվի այն կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում հայտնվի այն օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:
Համաձայնագրի վավերացումը համապատասխանում է ՌԴ պետական շահերին, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կամիտեի ղեկավար Լոնիդ Կալաշնիկովը: