Արմինֆո.Հայ ժողովուրդն ի զորու չէ միաժամանակ պատերազմել ու պահել օլիգարխական համակարգը: Եվ այսօր եկել է ընտրություն կատարելու ժամանակը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Կարծում եմ, որ օլիգարխներն իրենց ընտրությունն արդեն կատարել են: Եվ դրա էությունն այն է, որպեսզի երկիրը հանձնեն և «պահանջեն խնջույքի շարունակություն»: Այստեղ շատ ժվար է չհամաձայնել ոչ անսահման հնարավորությունների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի Ստեփանակերտում արած հայտարարության հետ», - նշել է նա:
Դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե այժմ այն շրջանն է, երբ թե բանակը, թե բնակչությունը, թե ԼՂՀ քաղաքացիներն արդեն պետք է պատրաստ լինեն դժվար ժամանակների: Նա նշել է, որ բանակը բազմաթիկվ պահանջներ ունի, որոնք պետք է գնահատել, քանի որ «մեր հնարավորություններ անսահման չեն, որպեսզի կարողանանք լուծել բոլոր խնդիրները, ուստի անհրաժեշտ է դրանք գնահատել և տեսնել, թե որոնք են առաջնահերթ»:
Միևնույն ժամանակ, Արզումանյանն ընդգծել է Հայաստանի և Արցախի հայ ժողովրդի անքակտելիությունը, նշելով, որ ապրիլյան պատերազմը հերթական անգամ ցույց տվեց , որ հայերը մարտնչում են ողջ ժողովրդով: Նրա գնահատմամբ, հենց անսահման հնարավորությունների բացակայությունն իշխանություններից պահանջում է գնահատել այն գործընթացները, որոնք բանակը հասցրել են ներկայիս վիճակին և, համապատասխանաբար, այդ գործընթացները նախաձեռնած գեներալների նկատմամբ դատավարություններին: