


Արմինֆո.Մահացել է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Նշենք, որ առավոտյան Արմեն Երիցյանը ծանր վիճակում հոսպիտալացվել էր«Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն բժիշկները նրա առողջական վիճակի մասին մանրամասներ, հարազատների խնդրանքով, չեն հայտնել: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Երիցյանը տառապում է ուռուցքային հիվանդությամբ և նույնիսկ բուժման նպատակով արտերկիր է մեկնել:


