


Արմինֆո. Հզոր ցիկլոն է շարժվում դեպի Հայաստան:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ին, 15-16-ը, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 14-ին առանձին հատվածներում՝ զգալի: 17-ին սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն լինի: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև, կեսօրից սկսած տեղումները կվերափոխվեն ձյան, 15-16-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն: 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:


