Արմինֆո. Ադրբեջանական կողմն աջակցություն է հայտնել Համբուրգում 2+3 ձևաչափով, այսինքն՝ հակամարտության 2 կողմեր և համանախագահող երկրների նախարարներ, հանդիպում անցկացնելու առաջարկին: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հարավաֆրիկացի իր գործընկեր Մաիտե Նկոանա-Մաշաբանեի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Երբ Ֆրանսիայում էի, առաջարակ ստացվեց 2+3 ձևաչափով հանդիպման վերաբերյալ: Մենք աջակցեցինք այդ առաջարկին»,- ասել է Մամեդյարովը:
Նախարարը մեկնաբանել է նաև երկու համանախագահների փոփոխության վերաբերյալ հարցը. «Չեմ հավատում, որ համանախագահների փոփոխությունը ինչ-որ կերպ ազդի գործընթացի վրա: Ֆրանսիացի նոր համանախագահը ծանոթ է տարածաշրջանին, նա փորձառու դիվանագետ է: Օրինակ՝ Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունում, երբ հյուպատոսն այդ մարդն էր: Համբուրգումս մենք վերջին հանդիպումը կանցկացնենք Ջեյմս Ուորլիքի հետ: ԱՄՆ-ից նոր համանախագահի անունը կիմանանք այն բանից հետո, երբ ձևավորվի նոր վարչակազմը»: Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք տեղի կունենա ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպում Համբուրգում: