Արմինֆո.Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց և ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հանրապետականների ամենախոցելի օղակն է դարձել հենց հին գվարդիան: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
ՀՀԿ 16-րդ համագումարում վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա կառավարության հինգ նախարարներ անդամակցեցին ՀՀԿ-ին:
«Նոր անդամների անդամագրվելը ՀՀԿ-ին ուղիղ փխադարձ կապ ունի իր գլխավորած կուսակցության ներսում փոփոխություններ իրականացնելու մտադրության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության հետ: Այդ լույսի ներքո ՀՀԿ-ում Կարապետյանի թիմի հայտնվելը բացատրվում է կուսակցության շարքերում համապատասխան պրոֆեսիոնալ հմտություններ ունեցող կառավարողների ներգրավելու մտադրությամբ: Իմ կարծիքով, այդ փոփոխությունները ՀՀԿ ներսում որոշակի շերտի կողմից ընկալվում են առանց հատուկ հիացմունքի, քանի որ այդ շերտի համար Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո սկսել են, այսպես ասած, ոչ լավագույն ժամանակներ», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, Մինասյանը նշել է, որ Հայաստանում անկուսակցական տեխնոկրատի հայտնվելը կառավարությունում առաջին անգամը չէ` հիշեցնելով Տիգրան Սարգսյանի վարչապետությունը: Միևնույն ժամանակ, նա նշել է ընդհանուր փոխհամաձայնության առկայությունը ՀՀԿ-ում` մինչև վարչապետի պաշտոնում Կարապետյանի նշանակումը:
«Չեմ կարծում, որ Կարապետյանի նշանակումը հանգեցնի ակնթարթային արդյունքի կառավարրության ծրագրի իրագործման գործում` հաշվի առնելով նախընտրական շրջանում նրա, գործնականում, բոլոր հայտարարությունների քարոզչական բնույթի ակնհայտությունը: Իմ կարծիքով, բոլոր այդ խոստումներն իրագործման հնարավորություն ունեն բացառապես 2017 թվականի ապրիլին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների անցկացումց հետո», - ամփոփել է Մինասյանը: