Արմինֆո. Գենդերային բռնությունը, հատկապես, ընտանեկանը, լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԿ զարագցման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն` նոյեմբերի 25-ին Երևանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկի արարողության ժամանակ:
«Վերջին պաշտոնական տգվյալների համաձայն, 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ 373 հաղորդում է ստացվել, որոնցից 7-ը` մահվան ենքով», - ասել է Բուզետտոն: Այդ համատեքստում նա դրական է գնահատել Հայաստանի կողմից գենդերային բռնության խնդիրների հաղթահարուըմ: Բուզետտոն ողջունել է ՀՀ կառավարության կողմից ընտանեկան բռնության մասին օրինագծի մշակումը, ինչը թույլ կտա լրացնել այդ ուղղությամբ օրենքնում բաց թողնվածը:
«Կանանց և աղջիկների նկատմամբ բնությունը դեռևս համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը: Այս ընկալումն արտացոլված է Կայուն զարգացման 2030 թվականի նոր համաշխարհային օրակարգում. Գենդերիային հավասարության վերաբերյալ 5-րդ նպատակն ունի առանձին թիրիախ` մինչև 2030 թվականը վերջ դնելու բոլոր կանանց նկատմամբ գործադրվող խտրականության բոլոր ձևերին: Ամբողջ աշխարհում հարաբերությունների մեջ գտնվող կանանց գրեթե մեկ երրորդը նշում է, որ իրենց նկատմամբ գործադրվել է բռնության այս կամ այն ձևը, հիմնականում, իրենց անմիջական զուգընկերների կողմից», - նշել է ՄԱԿ մշտական համակարգողը:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է այդ ուղղությամբ իրազեկման մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Բուզետտոն նաև ընդգծել է, որ միջազգային համայնքը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի կառավարությանը իրավական, քաղաքականության և մշակութային այնպիսի միջավայրիի ստեղծմանն
ուղղված առաջընթաց քայլերի իրականացման հարցում, որտեղ կանայք հասարակության հավասար անդամներ են և արժեքավոր ներդրողներ` այս երկրի զարգացման գործում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լոիենցն իր հերթին ընդգծել է, որ տղամարդկանց և կանանց իրավահավասարությունը ԵՄ հիմնարար արժեքներից մեկն է: Նրա ասելով, խտրականության դեմ պայքարը ԵՄ առաջնային նպատակներից է: Այդ համատեքստում նա հավելել է, որ ԵՄ Հայաստանի խոշորագույն դոնորներց մեկն է այդ հարցում: Նա ընաև ընդգծել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցությունը հայկական կողմին այդ խնդիրների հաղթահարման գործում:
Նոյեմբերի 25-ը բռնությունից կանանց պաշտպանության միջազգային օրն է: Ամեն տարի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը, երբ նշվում է մարդու իրավունքների օրը, անցկացվում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավ: Այս տարի գլխավոր քարտուղարի նախաձեռնած «Միասին վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը» արշավը առաջարկում է մասնակցել «Աշխարհը դարձնենք նարնջագույն » ակցիային` կանանց և աղջիկների նկատմամբ բռնության խնդրի մասին իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով: