Արմինֆո. Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նույնպես մտադիր է հետևել վարչապետ Կարեն Կարապեյանի օրինակին և անդամակցել ՀՀԿ-ին:
Լրագրողների հետ զրույցում Առաքելյանն իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ իրեն մոտ է ՀՀԿ գաղափարախոսությունը, ինքը միշտ եղել է ՀՀԿ կողմնակից և բոլոր ընտրություններում քվեարկել է կուսակցության օգտին: Ընդ որում նա դժվարացել է ասել, թե Գարեգին Նժդեհի (հենց Նժդեհի աշխատություններն ու տրակտատներն են ընկած ՀՀԿ գաղափարախոսության հիմքում` «Ցեղակրոնություն») հատկապես որ թեզիսներն ու հայտարարություններն իրեն հոգեհարազատ: Նախարարը խոստովանել է, որ ծանոթ չէ Նշժեհի աշխատություններին, բայց կիսում է ՀՀԿ գաղափարախոսությունը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, այսօր ՀՀԿ-ին անդամակցելու մտադրության մասին հայտարարել են վարչապետ Կարեն Կարապետյանը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրանք իրենց որոշումը հիմնավորել են մեկ համերաշխ թիմով աշխատելու անհրաժեշտությամբ` առաջադրված խնդիրներն ավելի արդյունավետ իրագործելու համար: Ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցելու մտադրության մասին էր հայտարարել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Իսկ ահա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն առայժմ չի կողմնորոշվել ՀՀԿ-ին անդամագրվելու առնչությամբ և խնդրել է հետաձգում մինչև 2017 թվականի ապրիլ: Իսկ ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո կառավարությունը հրաժարական կտա: