Արմինֆո. Հայաստանը պնդելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությունը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Հոկտեմբերին Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ մեր թեկնածուի առնչությամբ փոխհամաձայնություն ձեռք չբերվեց, այդ պատճառով որոշումը հետաձգվեց: Կլինի նիստ, և հարցը կքննարկվի: Մենք պնդում ենք, և գտնում, որ պետք է գործի ռոտացիայի սկզբունքը, ըստ որի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է դառնա Հայաստանից թեկնածուն»,- ասել է փոխնախարարը: