Արմինֆո. Կարեն Կարապետյանի կառավարութւյան ծրագիրը և ձեռնարկած քայլերն ապագայի հանդեպ հույսեր են ներշնչում: Այս մասին նոյեմբերի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա խոսքով, ցանկացած գործում, այդ թվում նաև պետականաշինությունում անհրաժեշտ է ջանքերի համախմբում և միասնական մոտեցում երկրի կայացման հարցում: «Երկրի անվտանգությունը, Ղարաբաղի հարցի լուծումը և Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները պահանջում են քաղաքական կուսակցությունների և ժողովրդի միասնություն: Հակառակ դեպքում, վարչապետի ոչ մի ջանք չի տա այն արդյունքները, որոնց նա ձգտում է», - ասել է Աբրահամյանը:
Ըստ Աբրահամյանի, ինքը համագործակցում է Կարեն Կարապետյանի կառավարության հետ և բավական բարձր է գնահատում նրա քաղաքականությունը, որպես վստահության արժանի: Այս համատեքստում Աբրահամյանը հիշեցրել է, կարճ ժամանակահատվածում աշխատելով ռուսական «Գազպրոմ» ընկերութոյւնում, Կարապետյանը վաստակել է երկրի գործարար միջավայրի վստահությունը, որպես լավ մենեջեր և բիզնես գործընկեր: Նա կոչ է արնում հավատալ Կարապետյանը կառավարության պայծառ ապագային և նախապես չծրագրավորվել դեպի ձախողում: «Շատ կարևոր է, որ գործընթացը չվերածել «Կիկոսի մահվան», այլ համախմբել ջանքերը և միացյալ օրգանիզմով աշխատել հանուն ընդհանուր բարեկեցության»,-հայտարարել է Արա Աբրահամյանը