Արմինֆո.ՆԱՏՕ-ն չի մասնակցում և ոչ մի դեր չի խաղում ղարաբաղյան հակամարտության շուրջվ բանակցություններում։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստի ժամանակ։
Նրա ասելով, ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ` հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված ջանքերին։ «Մենք շահագրգռված ենք այդ գործընթացով և խրախուսում ենք բոլոր կողմերին շարունակել ջանքերը, որոնք նպատակաուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նշել է, որ կարգավորումը Դաշինքի համար գերագույն արժեք է։ Նա կոչ է արել ղարաբաղյան հարցով չպայմանավորել Հայաստան-ՆԱՏՕ և Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները։ «Ես հստակ ասել եմ, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ու որեւէ դեր չի խաղում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում»։