Արմինֆո. Կոտայքի մարզում վթարի ենթարկված մեքենայի ղեկին եղել է «ՎիվաՍելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Շրջանառվող տեղեկատվության համաձվայն, ՃՏՊ տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին:
Ժամը 20։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են 090 LL 90 պետհամարանիշի Lexus մակնիշի և 31 LO 963 պետհամարանիշի Fiat մակնիշի ավտոմեքենաները։ Պատահարի արդյունքում երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հաղորդվում է որ Lexus-ը վարել է «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Fiat-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ստեղծել վթարային իրավիճակ. նա եղել է անսթափ վիճակում: