

Արմինֆո. Հայաստանի գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտե է ուղարկել ՀՀ ԶՈՒ մատակարարման ոլորտում խարդախությունների վերաբերյալ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի վետերան Վահան Բադասյանի մեղադրանքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները` նյութեր նախապատրաստելու համար:
Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցներում Բադասյանը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ էր արել ուսումնասիրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտգաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գործունեությունը, որն ավելի վաղ զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը: Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնն զբաղեցնելիս չարաշահել է իր պաշտոնեական պարտականությունները, խախտելով գնումների մասին օրենքը, մի քանի անգամ բարձր գներով գնումների շուրջ համաձայնագիր է ստորագրել իր ընկերության և ՊՆ միջև, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Ընդ որում, Բադասյանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել կամ գեներալ-լեյտենանտ Հակոբյանին` պաշտոնեական պարտականությունները գերազանցելու և կոռուպցիայի համար, կամ իրեն` զրպարտության համար:



