Արմինֆո. Նոր կառավարության առաջին խնդիրն է՝ բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի նոր վարչապետի և կառավարության ծրագրին:
«Հետագայում կատարել մեր տնտեսության վիճակի վերլուծություն` խոչընդոտներն ու խնդիրները բացահայտելու համար և, հաղթահարելով դրանք` հասնել Հայաստանի ՀՆԱ ավելի վստահ աճի։ Վերջին հինգ տարիների ընթացքում մեր տնտեսությունն աճել է 20 տոկոսով։ Հավելաճը միջինում կազմում է տարեկան 4 տոկոս։ Մեր ցուցանիշները չեն բավարարում ո՜չ մեզ, ո՜չ Հայաստանի քաղաքացիներին։ Նրանք ավելին են պահանջում, մենք, նույնպես, ավելին են ցանկանում։ Ես հուսով եմ և կարծում եմ, որ մենք
գնում ենք դրան, ու նոր կառավարությունը պատվով կկատարի այդ խնդիրը։ Ես դրանում գրեթե համոզված եմ։ Այստեղ կարող եմ կանխատեսումներ անել, քանի որ գործ ունեմ մարդկանց հետ, որոնք պահվածքը կարելի է կանխատեսել։ Կարծում եմ, որ իրականում մեր կայուն աճը կարագանա», - նշել է Հայաստանի նախագահը, հավելելով, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է։