

Արմինֆո. Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջման միջոցով: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։
«Իհարկե, կա լուծում, և մեք հասկանում ենք, որ այն պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, սա այն դեպքը չէ, որ հաղթի Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը», - ասել է նա: Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում մշակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք սկզբունք. Ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և նրանց ինքնորոշման իրավունք:
Այդ առնչությամբ Հայաստանի նախագահը նշել է, որ Երևանը պատրաստ է վերադառնալ Բաքվի հետ բանակցություններին, բայց` միայն այդ երեք սկզբունքների հիման վրա:


