Արմինֆո. Եթե ադրբեջանական բանակն ուժեղ է խոսքով, ապա մենք մեր ուժն ապացուցել են գործով: Այս մասին «Գոլոս Արմենիի» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարությունն այ նմասին, որ ադրբեջանական բանակն ամենամարտունակն է և նա, իբր, հաղթել է ապրիլյան պատերազմում:
«Բաքվի այդ հայտարարություններով կարելի է տեսնել ղարաբաղյան պրոբլեմի իրական պատճառը: Դա ռազմատենչ ռեժիմի առկայությունն է, որի համար հարևանների հետ հավերժական պատերազմն իշխանությունը պահպանելու աղբյուրն է: Գիտեք, Իլհամ Ալիևի հայտարարության մեջ այնքան սուտ կա, որ եթե սկսեմ մեկնաբանել նրա ելույթի յուրաքանչյուր պարբերությունը, ապա մեզ անհրաժեշտ կլինի մի քանի օր: Կարճ ասեմ հետևյալը: Այս բոլոր տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն ստեղծել է թերարժեքության և պարտվածի բարդույթներ: Եվ, իհարկե, ադրբեջանական իշխանություններն օգտագործում են ցանկացած առիթ, ցանկացած իրավիճակ, այդ բարդույթը վերացնելու համար, անգամ ստի ապատեղեկատվության և իրականության խեղաթյուրման միջոցով: Այդ հայտարարությունը բացառություն չէ: Նրանք միշտ էլ պնդել են, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է, քան Հայաստանը, որ իրենք ունեն ժամանակակից զենք, նավթային դոլարներ, որոնց միջոցով կարող են գրավել Լեռնային Ղարաբաղը: ԲՆախվելով հակառակ իրականությանն ապրիլյան պատերազմում, Ադրբեջանի ղեկավարությունը, չհասնելով իր ուզածին, այժմ ստիպված է արդարացնել ապրիլյան պատերազմում կրած բոլոր մարդկային և ռազմա-տեխնիկական կորուստները», - ասել է նա:
Սարգսյանը նաև հավելել է, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկան կողմի քարոզչություն պետք չէ, որպեսզի ապացուցի իր բանակի մարտունակությունը: «Եթե ադրբեջանական բանակն ուժեղ է խոսքով, ապա մենք մեր ուժն արդեն ապացուցել ենք գործով: Նրանք համոզվել են դրանում 1990-ականներին մեզ պարտադրված պատերազմի ընթացքում, նրանք տեսել են Լեռնային Ղարաբաղի բանակի մարտունակությունն ապրիլյան պատերազմում: Ընդ որում, Ղարաբաղի բանակը դիմադրում էր ոչ միայն ադրբեջանական բանակին, այլ նաև բազմաթիվ կողմնակիցների ու վարձկանների: Եթե ադրբեջանական բանակն իր ժամանակակից զենքով ու դրսի աջակցության միջոցով չորս օրում չկարողացավ հաղթահարել Լեռնային Ղարաբաղի համեմատաբար փոքր թվով զինված ուժերի դիմադրությունը և կրեց խոշոր կորուստներ, գրավելով ընդամենը երկու բարձրունք, ապա կարծում եմ, որ հենց դա է բանակի մարտունակության ցուցանշը, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահի խոսքերը», - ասել է նախագահը: