Արմինֆո. Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրը կկայանա նաև ԱլԳ գիտության և տեխնոլոգիաների նախարարների՝ հետազոտության և նորարարության հարցերին նվիրված երկխոսությունը: Երևան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը: