

Արմինֆո. Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է վարել Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավլո Կլիմկինի հետ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ի շարունակություն երկու երկրների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի՝ արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը:



