

Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախմբի շուրջ համաձայնագրին: Նոյեմբերի 14-ին համապատասխան փաստաթուղթը զետեղվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միացյալ խմբավորման ստեղծման շուրջ համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը»,- ասված է փաստաթղթում:
Կարգադրության տեքստի համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ` Ռուսաստանի անունից համաձայնագրի ստորագրման շուրջ պայմանավորվածության հասնելու նպատակով:



