


Արմինֆո. Հայաստանը Ռուսաստանից ձեռք կբերի 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգ և 6 միավոր ծանր հրետանի` TOS-1A «Սոլնցեպյոկ»: Այս մասին է նշվում «Զենքի միջազգային առևտրի վերլուծական կենտրոնի» 2016 թվականի նոր զեկույցում:
Նշվում է, որ ձեռքբերվող համակարգերի քանակը ներկայացրած է վերլուծական կենտրոնի գնահատականներով: Ասվում է, որ 2015 թվականին պատվիրված համակարգերը կստացվեն 2016 թվականին: Ըստ վերլուծական կենտրոնի հաշվարկների «Սմերչ» համակարգերիի համար Հայաստանը կվճարի 60 մլն.դոլար, «Սոլնցեպյոկ»-ների համար` 40 մլն.դոլար: Զեկույցում նաև նշած է, որ 2016 թ. Հայաստանը նաև կստանա Ռուսաստանին պատվիրած «Տիգր» տանկերը և «Իգլա» շարժական զենիթա-հրթիռային «Իգլա-Ց» համակարգերը (երկուսն էլ անհայտ քանակով):


