


Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության մասով Հայաստանին դժվար բանակցություններ են սպասում, և կա լուրջ մտահոգություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը:
«Մենք պետք է ձգտենք այն բանին, որ բանակցային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումից անցում կատարվի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման թեմային: Չի կարելի թույլ տալ, որ բանակցություններում հիմնական շեշտը դրվի տարածքների վերադարձի վրա: Շեշտադրումների փոփոխությունը հնարավոր կդառնա ճիշտ դիվանագիտություն վարելու միջոցով: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմա բանալին գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, և միայն մենք ենք որոշելու մեր ընդհանուր հայրենիքի սահմանները»,- հայտարարել է Օսկանյանը:



