Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ:
Այսպես, Խորհրդի կազմը լքել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նրանց փոխարեն նշանակվել են Կարեն Կարապետյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ինչպես նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: