Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONEե սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում կարելի է ստանալ «iPhone 7ե՝ 1 դրամով:
26 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանից օգտվող բաժանորդը նաև ստանում է ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայնե պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: