Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն կարծիքը, հայ գործընկերոջ հետ ևս մեկ հանդիպում անցկացնելու հույսի բացակայության առումով: Սեկուտան նշել է, որ ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես համանախագահ ներկայացնում է դեսպան Ջեյմս Ուորլիքը, ով անմիջականորեն ներգրավված է բանակցություններին:
«Բայց ես կարող եմ ասել, որ համանախագահները շարունակում են ջանքեր ներդնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և նախագահների հանդիպումը կազմակերպելու համար: Միանշանակ է մեկ բան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական լուծում գոյություն չունի: Հետևաբար, կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանին` խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Դա չափազանց կարևոր է: Եվ ադրբեջանցիները, և թե հայերը համակարծիք են, որ այս հակամարտությունը չափազանց երկարաձգվեց: Խաղաղ կարգավորմանը և տեղաշարժերին հասնելու համար կողմերը պետք է հանդիպեն ամենամոտ ապագայում», - ասել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Ավելի վաղ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դիտվում է լճացման փուլը: «Մենք ունեինք հույսեր, որ կարող ենք հասնել բեկման, և մենք գնում ենք կարգավորման ուղղությամբ: Լավատեսություն են ներշնչում նախագահների հանդիպումները Սանկտ-Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո: Հայկական կողմը խոչընդոտում է հակամարտության կարգավորման գործընթացը: Համբուրգում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը: Կացնկանայի լինել դրական ոգով, բայց չի ստացվում»: