Արմինֆո. Կադրային փոփոխությունները հասան Հայաստանի հանրային հեռուստատեսությանը:
Մասնավորապես, զբաղեցրած պաշտոնից ազատվել է հեռուստաալիքի վերլուծական, տեղեկատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Գևորգ Ալթունյանը: Արդեն այդ պաշտոնն զբաղեցնելու հրավել է ստացել ՀՀՀ տեղեկատվական-քաղաքական բլոկի նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը: «Ես հրավեր եմ ստացել Հանրային հեռուստաալիքի ղեկավարությունից ղեկավարելու քաղաքական և տեղեկատվական ծրագրերը», - գրել է նա «Ֆեյսբուքի» իր էջում, հավելելով, որ ընդունել է հրավերը:
ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, Հարությունյանի նշանակումը պայմանավորված է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանի հետ նրա մոտ հարաբերություններով, որն ավելի վաղ գլխավորել է ՀՀՀ և որի օրոք Հարություն Հարությունյանը գլխավորել է հեռուստաալիքի տեղեկատվաքաղաքական բլոկը:
Նշենք, որ ավելի վաղ փոփոխություններ էին տեղի ունեցել նախագահի աշխատակազմում: Մասնավորապես, պաշտոնից ազատվել էր պետության ղեկավաարի օգնական Սևակ Լալայանը, որը համակարգում էր ԶԼՄ-ների գործունեությունը և զբաղվում էր քարոզչության հարցերով: Այժմ այդ լիազորությունները դրված են Ալեքսան Հարությունյանի վրա: