Արմինֆո. ՀՀ Օմբուդսմենը Արման Թաթոյանը մտահոգված է Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների քանակի առնչությամբ: Այս մասին նա հայտարարել է ՀՀ խորհրդարանում տեղի ունեցող բյուջետային լսումների ընթացքում:
«Իր դեմ գործերի թվով մեր երկիրն առաջատարների շարքում չէ, բայց Հայաստանի դեմ ընդունված որոշումների փաստն արդեն անհանգստության առիթ է տալիս, քանի որ դրանք հիմնականում վերաբերվում են քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերվունքին և արդարադատությանը»,-ընդգծել է նա:
Թաթոյանը նշել է նաև, որ Օմբուդսմենի գրասենյակը հոկտեմբերի 31-ի դրությամբ ստացել է 4 հազար բողոք, որոնց հիմնական մասը եղել է ոստիկանության դեմ: Մասնավորապես, նա նկատել է, որ հուլիսյան դեպքերից հետո, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ գնդի շենքը Երևանում, լուրջ պրոբլեմ առաջացավ քաղաքացիներին բերման ենթարկելու և պահելու պայմանների առնչությամբ: Նա ընդգծել է, որ հատկապես այդ ժամանակ պարզ դարձավ, որ քաղաքացիներին բերման ենթարկելն արդյունավետ մեթոդ չի հանդիսանում: «Շուտով հուլիսյան իրադարձույթունների վերաբերյալ կհրապարակվի մանրամասն զեկույցը, որտեղ արտացոլված կլինեն բոլոր պրոբլեմները: Սակայն, իմ կարծիքով, կալանքը և ձերբակալությունը պետք է լինեն ծայրահեղ միջոցներ»,-հայտարարել է իրավապաշտպանը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ ընդունեց աննախադեպ որոշում: ՄԻԵԴ-ը նշեց Հայաստանում մարդու իրավունքների խախտման, անարդարացի դատական որոշումների և դատավարության ընթացքում կողմերի միջև մրցակցային հավասարության խախտման մասին: Եվրոպական դատարանը նշում է Հայաստանում դատական արդար որոշումների առնչությամբ քաղաքացիների իրավունքների խախտման մասին: Նման բան հազվադեպ է տեղի ունենում, երբ Եվրոպական դատարանն ընդունում է որոշում, ընդ որում`հստակ գնահատական տալով հայ դատավորի գործողություններին: Որոշման մեջ բերվում են հայ դատավորի խոսքերը դատական նիստի ընթացքում, ընդ որում, հատկապեց հայ դատավորի (Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի) գործողություններն են հիմք ծառայել Հայաստանի դեմ որոշումներ ընդունելու համար: