Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2016 12:27
Դավիթ Ստեփանյան

Լևոն Զուրաբյան. Ընտրատեղամասերում տեսախցիկները խիստ կնվազեցնեն ուղիղ եթերում հանցագործություն կատարելու ցանկությունը

Լևոն Զուրաբյան. Ընտրատեղամասերում տեսախցիկները խիստ կնվազեցնեն ուղիղ եթերում հանցագործություն կատարելու ցանկությունը

Արմինֆո. ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում թվարկում է հիմնական քայլերը, որոնք թույլ են տալիս նվազեցնել կեղծիքների քանակը 2017 թ. ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում, կանխատեսում առաջիկա ընտրություններում հաղթանակի ձեռքբերման ուղղությամբ իշխանությունների և ընդդիմության հավանական քայլերը, ինչպես նաև կոալիցիայի ձևավորման հեռանկարները:

 

Ի՞նչ հարցեր են քննարկվելու դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում:

 

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո դեկտեմբերի 17-ին նախատեսվող ՀԱԿ համագումարը, անշուշտ, կունենա կարևոր նախընտրական նշանակություն: Այդ համագումարում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ, որոնք մեր կուսակցությանը թույլ կտան ընտրությունների գնալ առավելագույնս մարտունակ վիճակում՝հաշվի առնելով Հայաստանի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների բացառիկ կաևորությունը, ճակատագրական բնույթը: Պետք է հասկանալ, որ փոփոխված սահմանադրությանը համապատասխան, Հայաստանում իշխանության հարցն այսուհետև լուծվում է խորհրդարանական ընտրություններում: Սերժ Սարգսյանը սահմանադրությունը փոխել է ոչ միայն նախագահական ընտրություններին իր մասնակցության արգելքը շրջանցելու համար,  քանի որ ինքն ու իր խորհրդականները շատ լավ հասկանում էին, որ ժողոոովրդի կողմից հենց նախագահական ընտրություններն էին ընկալվում որպես Հայաստանում իշխանափոխության իրական հնարավորություն: Խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններն այդպիսին չէին համարվում, քանզի ժողովուրդը համոված էր, որ դրանց միջոցով իշխանափոխության հարց չի լուծվում: Հետևաբար, այդ ընտրություններում մարդիկ ձայն էին տալիս այն թեկնածուներին, որոնք իրենց համար նյութական առավելություններ էին ապահովում: Մինչդեռ նախագահական ընտրություններին հայ հասարակությունը վերաբերում էր ամենևին ոչ պատեռնալիզմի պահանջով` դրանցում տեսնելով ժողովրդավարական իշխանափոխության հանարավորություն: Հենց այդ պատճառով այդ ընտրություններում կաշառքն ու նման այլ երևույթները վճռական նշանակություն չունեին, թեև, անշուշտ, կիրառվում էին իշխանության կողմից: Հենց այդ գործոնով է բացատրում քաղաքական պայքարի թեժացումն ու, գլխավորը, հետընտրական գործընթացները: Եվ այսօր Սերժ Սարգսյանը հրաշալի հասկանում է, որ վերացնելով նախագահական ընտրությունները` որպես ինստիտուտ, իր և ՀՀԿ համար անհամեմատ ավելի հեշտ կլինի պահել իշխանությունը: Այդ լույսի ներքո մեր գլխավոր նպատակը պետք է դառնա ժողովրդի գիտակցության մեջ այն հասկացության ներդրումը, որ այսուհետև ապագա իշխանության բովանդակությունը որոշվելու է հենց խորհրդարանական ընտրություններով: Ուստի, 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունները պետք է փոխակերպվեն  իշխանությանն անվստահության շուրջ հանրաքվեի:

 

Նախագահական ընտրությունների անպետքության գիտակցումն իշխանության մոտ առաջացել է 2008 թ. մարտի 1-ից հետո, թե՞ ավելի ուշ:

 

Եթե Սերժ Սարգսյանն այդ գիտակցմանը գար մարտի 1-ից հետո, նա հազիվ թե մասնակցեր

2013 թ. նախագահական ընտրություններին: Սակայն, թե 2008 թ. և թե 2013 թ. նախագահական ընտրությունների արդյունքներն ակնհայտորեն ցույց տվեցին նախագահական ընտրությունների ինստիտուտի ներուժի պայթունավտանգությունը՝ հենց ոչ լեգիտիմ իշխանության համար:

 

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նորացված Ընտրական օրենսգրքի հիման վրա: Ձեր կարծիքով, նոր ԸՕ-ն որքանո՞վ է լուծում հնարավոր կեղծիքների խնդիրը:

 

Հայաստանում սահմանադրական հանրաքվեից հետո, որը հարուցել էր հայ հասարակության և միջազգային հանրության վիթխարի դժգոհությունը միանգամայն ակնհայտ զանգվածային կեղծարարության առնչությամբ, ընդդիմությունը նախաձեռնել էր 444 գործընթաց: Իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ բանակցություններն սկսվել էին ներքին և միջազգային հանրության ճնշման ներքո` ընդդիմությանն ու հասարակությանը համախմբելով հինգ պահանջների շուրջ: Իշխանության և քաղաքացիական հասարակության հետ բանակցությունների արդյունքում հաջողվեց հասնել հինգ պահանջներից  երկուսի կատարմանը` ընտրղների ստորագրված ցուցակների հրապարակմանը և բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, որոնք կտեսագրեն և կհեռարձակեն ընտրության ողջ գործընթացը` ընդդիմության ձայների հաշվարկի հետ միասին: Այդ երկու միջոցներն ինքնին բավականին հեղափոխական  են, քանի որ բացառում են կամ չափազանց դժվարացնում  քվեաթերթիկներին առնչվղ ցանկացած խարդախություն՝ հաշվի առնելով, որ քչերը կցանկանան հանցագործություն կատարել ուղիղ եթերում: Մենք 15 տարուց  ավելի համատեղ պայքարում էինք ստորագրված ցուցակների հրապարակման օգտին, և այդ բոլոր տարիներին կեղծարարության արդյուքնում Հայաստանում «քվեարկում» էր  500-600 հազար մարդ, ինչն իշխանության համար ապահովում էր երաշխավորված հաղթանակ ցանկացած ընտրությունում և հանրաքվեում: Եվ դա, նույնիսկ, անկախ ընտրակաշառքի և ընտրազանգվածի նկատմամբ վարչական ճնշման արդյունքից: Այժմ  այդ երկու կետի շնորհիվ իշխանությունը չի ունենա նման «ոսկու պաշար»,  քանի որ ոչ մի իշխանություն երբեք սեփական ձեռքով իր հասարակությանն ու միջազգային հանրությանն ընտրությունների կեղծման վավերագիր ապացույցներ չի տա:

 

Այսինքն՝ Դուք հավատո՞ւմ եք ստորագրված ցուցակների ամբողջական հրապարակմանը և տեսահսկողության արդյունավետությանը:

 

Դրանց ամբողջական իրականացումը 100%-ով երաշխավորել, իհարկե, դժվար է, այնուամենայնիվ, այդ երկու միջոցներն ամրագրված են օրենքով, որը պարտավորեցնում է իշխանությանն իրականացնել դրանք: Եվ այսօր ՀԱԿ-ը պատրաստ է հաղթանակ տանել առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ բացառապես դրանց թափանցիկության, արդարության և ժողովրդավարության ապահովման պայմաններում: Մեխանիզմները, որոնք լուրջ բանակցությունների և ճնշման արդյունքում հաջողվել է մեզ պարտադրել իշխանություններին, միայն մեկ հարց են լուծում. ասուհետ ընտրատեղամասերում քվեարկելու են բացառապես քվեարկության իրավունք ունեցող ՙողջ՚ ընտրողները: Այդպիսիք, մեր գնահատումներով, այսօր Հայաստանում կազմում են ոչ ավելի, քան 1,2 մլն: Իսկ առաջիկա ընտրություններին կմասնակցի մեկ միլիոնից ոչ ավելի մարդ: Սակայն, տեղամասից դուրս ընտրազանգվածի վրա ներգործություն այդ երկու միջոցներն, իհարկե, չեն բացառում, և ընտրողներին առաջվա պես կարող են կաշառել, ահաբեկել: Այս առումով Հայաստանի բաժանումը 13 ընտրական գոտիների, նորացված Ընտրական օրենսգրքի գլխավոր թերությունն է: Յուրաքանչյուր գոտում ցանկացած կուսակցություն կարող է շուրջ 15 թեկնածու առաջադրել, ինչը թույլ է տալիս ՀՀԿ-ին շուրջ 200 թեկնածու առաջադրել, ովքեր ճնշում կգործադրեն ընտրողների վրա՝ կաշառքի և վարչական լծակների միջոցով: 

Կանխել նման սցենարն ընտրական օրենսդրությունում ոչ մի մեխանիզմով հնարավոր չէ ՝ հատկապես իշխանությունների հանցագործություններին իրավապահ մարմինների մեղսակցության պայմաններում: Այդ պատճառով ՀԱԿ-ում շատ լավ հասկանում են, որ այս անգամ ևս խաղի կանոններն անհավասար և անարդար կլինեն:  Սակայն, եթե մեզ հաջողվի հնարավորինս քաղաքականացնել ընտրությունները՝ քաղաքականությունից դեռ շատ հեռու հայ ընտրողներին ներշնչելով, որ ապրիլինի իշխանություններից ազատվելու իրական շանս կտրվի իրենց, վերջիններիս չեն օգնի թե կաշառքները, թե վարչական ռեսուրսը, թե կրիմինալը: Եթե դա մեզ հաջողվի, իսկ դա  լիովին հնարավոր է, կարելի կլինի խոսել մեր երկրում ժողովրդավարության իրական հաղթանակի մասին:  

 

ՀՅԴ ներգրավումը կառավարությունում, ՙՕրինաց երկրի՚ պահպանումը՝ ՙՀայկական վերածնունդի՚ տեսքով, Գագիկ Ծառուկյանի ռեինկարնացիան 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում կոալիցիոն կառավարություն ստեղծելու հեռանկարների օգտին վկայող ցուցիչների մի մասն է միայն: Ձեր կարծիքով, որքանո՞վ է հավանական հանրապետականների կողմից իշխանությունը ՙկիսելու՚ սցենարը:

 

Հանրապետականներն, անշուշտ, ունեն նման ծրագրեր: Այդ նպատակով էլ նրանք  Ընտրական օրենսգրքում պահանջ են մտցրել, ըստ որի՝ կոալիցիա կարող են ձևավորել երեքից ոչ ավելի կուսակցություն: Դա զրկել է ընդդիմությանը 4-5 կուսակցության մասնակցությամբ կոալիցիա ստեղծելու հնարավորությունից: Ոչ մի ժողովրդավարական երկրում նման սահմանափակումներ չկան և չեն կարող լինել: Այդ պատճառով կոալիցիոն սցենար նրանք ակնհայտորեն պատրաստել են: Սակայն, բոլոր այդ մարտավարական հնարքները և խորամանկությունները կարող են անօգուտ լինել՝ այն իրավիճակի պայմաններում, որում գտնվում է մեր երկիրը: Եվ դա գիտակցում են նաև ընտրողները, որոնց շատ դժվար կլինի կաշառել և ահաբեկել:

 

Դուք նկատի ունեք տնտեսության անմխիթար վիճա՞կը:

 

Այո: Վերջին ութ տարիներին տարեկան շուրջ 50 հազար մարդ անվերադարձ լքում է  Հայաստանը: Տնտեսական աճ չկա, իսկ երկիրը գոյատևում է՝ շնորհիվ միջազգային ֆինանսական ինստիտուտներից վերցվող վարկերի: Սակայն, այստեղ էլ մոտենում ենք նույնիսկ օրենքում ամրագրված՝ պետական պարտքի ՀՆԱ-ի 60% սահմանաչափին: Պետք է հասկանանք, որ 2020 թվականին արտաքին պարտքի սպասարկմանը կուղղվի

արդեն մեր պետական բյուջեի 28%-ը: Նման իրավիճակում կառավարությունը դրությունն ինչ-որ կերպ կարգավորելու երեք հնարավորություն ունի. առաջինը՝ կտրուկ նվազեցնել ծախսերը՝ կտրելով ողջ սոցիալական հատվածի ֆինանսավորումը, ինչն էլ ավելի կսրի սոցիալական դժգոհությունը Հայաստանում, երկրորդ՝ էլ ավելի ավելացնել պետական պարտքը, երրորդ՝ դեֆոլտ հայտարարել: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից դոֆոլտ հասկացության հիշատակումից հետո իշխանությունը և վերջնիս հետ փոխկապակցված փորձագետները շտապեցին հայտարարել Հայաստանի վճարունակության մասին: Դեֆոլտն ամենևին չի նշանակում վճարունակության բացակայություն, այն ընդամենը նշանակում է պարտքային պարտավորությունների չկատարման մասին որոշման ընդունում, և 

նույնիսկ կառավարության ծրագրում տնտեսության զարգացման սցենարների բացակայության պայմաններում միակ ելքն է թվում:

 

Այլ կերպ ասած՝ Դուք կանխատեսում եք Հայաստանում հունական սցնարին շատ նման սցենարի իրականացո՞ւմը:

 

Հայաստանում հունական սցնարին շատ նման սցենարի իրականացումն ամենահավանականն է՝ հաշվի առնելով ներկայիս արատավոր, կոռումպացված քաղաքական-տնտեսական մոդելի անկենսունակության ակնհայտությունը: Այդ մոդելը պահպանվում է՝ բացառապես արտաքին ֆինանսական ներարկումների միջոցով, իսկ Հայաստանի տնտեսությունը դեռ երբեք այդքան մոտ չի եղել կոլապսի, որքան այսօր:

 

Կարեն Կարապետյանի կառավարության ձևավորումը ոգևորությամբ ընդունվեց հայ հասարակության առանձին հատվածների կողմից: Ձեր խմբակցությունը խորհրդարանում ՙդեմ՚ քվեարկեց կառավարության ծրագրին: Դուք չեք վստահում Կարեն Կարապետյանին, թե՞, այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությանը:

 

Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի ՙդեմ՚ մեր խմբակցության քվեարկությունը, իհարկե, ամենևին վարչապետի անձով և նույնիսկ առաջարկված ծրագրի բովանդակությամբ չէր պայմանավորված: Ծրագրի ՙօգտին՚ քվեարկությունը կնշանակեր վստահություն հայտնել կառավարությանը: ՀՀԿ կառավարման 18 տարիների ընթացքում այդ կուսակցությունը հնարավոր ամեն բան արեց՝ համոզելու բոլորին իր կոռումպացվածության, երկիրը կառավարելու անկարողության, ամեն բան՝ տնտեսություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, ձախողելու մեջ: Եվ 18 տարի նման հանցավոր և ապաշնորհ կառավարումից հետո առաջարկել հերթական կառավարություն և վերջինիս նկատմամբ վստահություն ակնկալել կարող են միայն անուղղելի լավատեսները կամ ցինիկները: Այդ պատճառով անկեղծորեն զարմանում եմ, որ ՙդեմ՚ քվեարկել է միայն ՀԱԿ խմբակցությունը: Մենք արել ենք դա՝ ՀՀԿ կառավարման վերջին 18 տարվա վերլուծությունից ելնելով: իսկ թե ինչու այդպես չեն վարվել մնացած խմբակցությունները, հարկավոր է հարցնել նրանցից:

 

Կան արդյո՞ք այսօր քաղաքական ուժեր, որոնց հետ ՀԱԿ-ը բացառում է համագործակցության հնարավորությունը:

 

Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, որոնք 2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանում իշխանափոխության և ժողովրդավարության հաղթանակի հնարավորություն են դիտարկում: Ոչ թե խոսքով, այլ՝ գործով: Որևէ այլ սահմանափակում մենք չունենք: 

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Карен
Все правильно - с жульем допустим надо бороться!

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան