Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունն արյունահոսող վերք է, համոզված է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
ՙՂարաբաղյան հակամարտությունը պետք է իր արդար լուծումը գտնի: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վաղուց ջանքեր են գործադրվում այդ խնդրի կարգավորման և հակամարտության լուծման համար: Բայց, ցավոք, այդ բանակցային գործընթացը մինչ այսօր դրական արդյունք չի տվել՚,- ասել է Օզորալը Trend-ին հարցազրույցում:
Դեսպանը հույս է հայտնել, որ շարունակվող բանակցություններն ավելի կառուցողական կդառնան և ավելի հստակ քայլեր կձեռնարկվեն այդ հարցի լուծման համար:
Նրա խոսքով, Թուրքիան ցանկանում է, որ Կովկասը լինի խաղաղության և բարեկեցության տարածաշրջան:
ՙՄենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել խաղաղության ձեռքբերման համար: Մեծ անարդարությունը, որին ենթարկվում է Ադրբեջանը, խնդրի լուծման ձգձգմանը զուգընթաց ավելի է խորանում՚,- ասել է Օզորալը: