Արմինֆո. ԵՄ համար կարևոր է շփումեր պահպանել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ: Բաքվում այդ մասին լրագրողներին հաղորդել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
«Մենք վճռականորեն պաշտպանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը», - նշել է եվրոպացի դիվանագետը:
Անդրադառնալով Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի տարածաշրջան այցին` Մարդը նշել է, որ վերջինը կանոնավոր կերպով այցեր է կատարում Ադրբեջան և Հայաստան :
«Հատուկ ներկայացուցչի մանդատը ներառում է աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեբերտ Զալբերի այցը կառուցողական էր և օգտակար», - եզրափակել է Մարդը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հերբերտ Զալբերը Երևանում և Բաքվում հանդիպումներ էր անցկացրել երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարության,որոնց ընթացքում քննարկել էր երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: