Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցով գտնվում են տարածաշրջանում: Ադրբեջանից նրանք կմեկնեն Հայաստան, նախատեսվում է նաև հանդպում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվախությունների քննարկումն է: