Արմինֆո. Կառավարությունը կարող է բախվել մի շարք անձանց լուրջ դիմակայությանը, որոնք վերջին տարիներին ստատուս-քվո էին ձևավորել հայկական շուկայում: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` արտահայտելով խմբակցության դիքրորոշումը կառավարության ծրագրի վերաբերյալ:
Պատգամավորի ասելով, Կարեն Կարապետյանի ներկայացրած փաստաթղթում շատ անհասկանալի ձևակերպումներ կան, մասնավորապես, անհրաժեշտ է կողմնորոշվել այն գործիքների առնչությամբ, որոնցով գործադիր մարմինը մտադիր է հավասար պայմաններ ստեղծել տնտեսավարող սուբյեկտների համար: Պատգամավորը նշել է «Մարիանա» և «Աշտարակ-կաթ» ընկերությունների օրինակը, որոնք տարիների ընթացքում գերիշխող դիրք են զբաղեցնում կաթնամթերքի շուկայում, և հազիվ թե ուրախ լինեն նոր մրցակիցների հայտնվելուն: «Արդյո՟ք կառավարությունն ի զորու է հակազդել ճնշմանը, որին կենթարկվի այդ դեպքում: Չէ որ կաթնամթեքի շուկան մյուս արտադրողների համար արդեն փակ է», - հարցրել է պատգամավորը, նշելով, որ երկու ընկերություններն էլ բարդ իրավիճակում են ավելի վաղ ներգրաված վարկերի առնչությամբ: Նա հիշեցրել է, որ տնտեսության զարգացումը զսպող գործոնների թվում են հարկերի, մաքսատուրքերի, լիցենզիոն վճարումների բարձր տոկոսադրույքները, սոցիալական և կոմունալ վճարումները, ինչը երկրի տնտեսությանը թույլ չի տալիս զարգանալ: Այդ ֆոնին Մելքումյանի համար անհասկանալի է, թե արդյոք գործադիր մարմինը կհրաժարվի ցանկացած միջոցով բյուջեն համալրելու ֆիսկալ քաղաքականությունից, որն այժմ իրականացվում է: Մելքումյանը հիշեցրել է, որ այժմ հանրապետությունում կա շուրջ 80 հազար տնտեսավարող սուբյեկտ, որոնք հարկային մարմիններին ներկայացնում են իրենց հաշվետվությունները: Այդ 80 հազար սուբյեկտներից 9,6 հազարը վճարում են ԱԱՀ: Այդ ամենը վկայում է այն մասին, որ պետությունն ի զորու չէ ֆիքսել փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառությունները, և, որպես արդյունք` «ստվերային տնտեսության» աճը: Պատգամավորն ընդգծել է ծախսերի լեգալիզացման և մրցակցության որակի բարելավման անհրաժեշտությունը, ինչի մասին , կառավարության ծրագրում ոչինչ չկա: