Արմինֆո.Հոկտեմբերի19-իժամը 11.00-իդրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, դժվարանցանելի է; Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում ժամը 06.00-ց մինչև20.00, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: