Արմինֆո. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով
երկարացրել է ՙՆոր Հայաստան՚ շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Նանոր Սեֆիլյանը:
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել էր 2016թ. հունիսի 20-ին՝ հանցախումբ կազմակերպելու կասկածանքով: Ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ քննչական կոմիտեի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ: