Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին պատմել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ իր տեսակետի և հոկտմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ ՀԱԽ նիստի մասին:
«Մենք, անշուշտ, խոսել ենք նաև Ղարաբաղի մասին, մենք խոսել ենք այլ երկրների, նախկին Խորհրդային միության հանրապետությունների միջև ծագող որոշակի լարվածության մասին: Եվ ահա, թե ես ինչ եմ մտածում այդ առնչությամբ, ես գործընկերներիս էլ այդ մասի ասել եմ, հասկանում եք, օրինակ, հենց նույն ՆԱՏՕ կազմակերպությունում նույնպես երկրների միջև խնդիրներ են ծագում, օրինակ, Թուրքիայի և Հունաստանի միջև` Կիպրոսի շուրջ: Իսկ ինչ անհայտ բան կա այստեղ: Շատ լավ հայտնի է, որ նման խնդիրները տևում են տարիներ, եթե ոչ` տասնամյակներ, բայց միթե՟ ՆԱՏՕ-ն պատերազմում է մերթ մեկ, մերթ մյուս կողմից: Իսկ մեզ համար, նույնիսկ, կարևրո չէ, թե արդյոք այս կամ այն երկիրը, նախկին ԽՍՀՄ հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ է` թե ոչ: Մեզ համար կարևորն այն է, որ մենք բոլոր այդ երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ստեղծված հարաբերություններ, և դրանք շատ ավելի մոտ են ու խորը, քան, պարզապես, ՆԱՏՕ երկրների միջև հարաբերությունները: Մենք չենք կարող դա հաշվի չառնել», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Ընդ ոում, Պուտինը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքներին դիմակայելու նպատակով:
«Իհարկե, ինչ-որ կերպ պետք է արձագանքենք այն բանին, ինչ տեղի է ունենում մեր կողքին, սակայն պետք է ձգտենք այն բանին, որպեսզի անցյալից մեզ բաժին ընկած բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջման հիման վրա, հատկապես` փոխզիջման, որին պատրաստ է գնալ թե մեկ, թե մյուս կողմը: Այդ համատքստում մենք քննարկել ենք թե ղարաբաղյան հիմնախնդիրը, թե մյուսները: Ըստ էության, այն, ինչ հիմա ես ձեզ ասացի, այնքան էլ չի տարբերվում Ալեքսանդր Լուկաշենկոյի դիրքորոշումից: Սակայն ճշտելու համար, թե նա ինչ է մտածել և ինչ է կարծում անել, ավելի լավ է հարցնել հենց իրեն: Նա բավականին վառ հռետոր է: Նա ձեզ ամեն բնա կբացատրի», - եզրափակել է Պուտինը: