Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստի արդյունքները:
Ինչպես գագաթնաժողովի արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված ճեպազրույցում նշել է ՀՀ նախագահը, նիստում ընդունվեցին մի շարք լուրջ փաստաթղթեր և որոշումներ, ուղղված կազմակերպության ամրապնդմանը: Նիստի գլխավոր արդյունքների մեջ նախագահը նշել է Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության ընդունումը, որի մշակումը տևել է 5 տարի: Նրա խոսքով, այդ ռազմավարությունը նշում է կազմակերպության գործունեության առաջնահերթությունները, ամրապնդում կողմնորոշիչները մինչև 2025 թվականը համագործակցության հիմնական ուղղություններով:
Ըստ նախագահի, գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը`միջազգային հարաբերությունները կառուցել ուժի և սպառնալիքի կիրառելուց հրաժարվելու հիման վրա, պրոբլեմների լուծման ընթացքում գերադասելով քաղաքական և դիվանագիտական մեթոդները: Հանդիպումների արդյունքում միջազգային հիմնական խնդիրների շուրջ ընդունվեցին հայտարարություններ, հաշվի առնելով նոր սպառնալիքներն ու մարտահրավերները: Գնահատվել է նաև կազմակերպության գործունեությունը, որն ապահովում է անդամ-երկրների անվտանգությունը:
Ղարաբաղյան հարցի քննարկման ընթացքում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատեցին իրենց զորակցությունը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնագրերի կապակցությամբ`անհրաժեշտ պայմաններ ստեղծել հակամարտության գոտում հետագա էսկալացիան կանխարգելելու ուղղությամբ, նպաստել խաղաղ բանակցային գործընթացին: Կազմակերպության անդամներն ընդգծեցին, որ պրոբլեմի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի (ուժի կիրառումից հրաժարվելու, տարածքային ամբողջականության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքի) հիման վրա:
Գագաթնաժողովում շեշտադրում է կատարվել նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի ամրապնդման և ներուժի ավելացման վրա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Ճգնաժամանին կենտրոն ստեղծելու, կադրերի համատեղ պատրաստման, ՀԱՊԿ տարածքում ռազմական տեխնիկայի ստանդարտացման մասին: Ստորագրվել է նաև միջազգայհին ահաբեկչությանը դիմակայելու և ահաբեկչական միասնական ցուցակ կազմելու վերաբերյալ փաստաթուղթ:
Նշենք, որ Հայաստանից հետո ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Բելառուսին: