Արմինֆո. Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հանդես է եկել ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԵԱՀԿ մշտատական խորհրդի նիստին ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրել է ԺՀՄԻԳ տնօրենի այս շաբաթ Բաքու կատարած այցելության և նրա ունեցած հանդիպումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության վրա: Մասնավորապես, դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ Միխայել Լինկին են վերագրվում հայտարարություններ ու գնահատականներ, որոնց համաձայն Ադրբեջանը ներկայացվում է միջկրոնական հանդուրժողականության առումով օրինակելի երկիր: Հայաստանի առաքելության ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ չնայած հայկական կողմի նախազգուշացումներին` հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հերթական ներկայացուցիչը ընկնում է ադրբեջանական քարոզչամեքենայի լարած թակարդի մեջ և շահագործվում ադրբեջանական իշխանությունների կողմից:
Հայաստանի առաքելության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանում շինծու օրինակների գովաբանումը հարված է հասցնում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հեղինակությանը՝ որպես մի հաստատության, որը կոչված է նպաստելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտել է, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով վարվող այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունն արժանի է միայն դատապարտման:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովայի հետ հանդիպմանը Լինկը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է շատ երկների համար օրինակ լինել հանդուրժողականության տեսանկյունից: «Եվ վերջերս անկացված հանրաքվեն դրա ակնհայտ օրինակն է: Այդ կարևոր քայլը ցույց տվեց երկրի ժողովրդի ու ղեկավարության միասնությունը», - ասվում է Լինկին վերագրվող հայտարարությունում:
Մինչդեռ ԵԱՀԿ խոսնակ Նատաշա Ռաջակովիչը «Թուիթերի» իր միկրոբլոկւմ գրել էր, որ ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ տնօրենը նման հայտարարությամբ հանդես չի եկել, քանի որ ԺՀՄԻԳ-ը հրաիրված չի եղել որպե դիտորդ և երբեք չի մեկնաբանում, այն ինչ չի դիտարկել: