
Արմինֆո. Թուրքիայի նախագահ Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ, իսկ Սահմանադրության փոփոխության մասին հնչող ձայները այդ մտադրության ևս մեկ ապացույցն են: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ իրավիճակը Թուրքիայում հարցի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, հուլիսի 15-ին Թուրքիայի ժողովրդավարությանը կրկին մարտահրավեր նետվեց՝ ձախողվեց պետական հեղաշրջման փորձը: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով, ըստ Ֆարմանյանի, չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց երկրում:
«Բայց այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հաջորդիվ, ժողովրդավարական ուղուց նահանջի ցցուն արտահայտություն է և կարող է բնորոշվել որպես «հակա-coup d’ռtatե՝ լայնածավալ ձերբակալություններ, ապօրինի պատիժներ, կալանավորման ժամկետի անօրինական երակարաձգումներ, հազարավոր կասկածյալների, ներառյալ լրագրողների և մտավորականների նկատմամբ ընտրովի արդարադատության իրականացում, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության սասանում, ողջ երկրով մեկ՝ պետական բոլոր ատյաններում, վհուկների որսի իրականացում, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգում և այլն: Թուրքիայում մահապատժի վերականգնում պահանջող ձայներն իրենց հերթին լուրջ ազդակ են Ստրասբուրգի և Բրյուսելի համարե,- թվարկել է հայ պատվիրակը:
Սամվել Ֆարմանյանը նկատել է, որ կարելի է անգամ փաստել, որ մեծ չէ տարբերությունը այն ամենի միջև, ինչ արեցին 1980 թվականին պետական հեղաշրջման իրականացնողները և նրա, ինչ անում է Էրդողանը վերջին շրջանում: Թուրքիայից եկող լուրերը իրեն հիշեցնում են ստալինյան ժամանակաշրջանի սարսափն ու դաժանությունները, երբ Խորհրդային միության անգամ հեռավոր գյուղերում ապրող միլիոնավոր քաղաքացիներ մեղադրվում էին, այսպես կոչված, «արևմտյան իմպերիալիզմիե գործակալներ լինելու մեջ, արդյունքում՝ բանտարկվում կամ սպանվում:
«Այսօր նախագահ Էրդողանը փորձում է կրկնօրինակել Ստալինին՝ օգտագործելով «գյուլենական շարժումըե ստալինյան «արևմտյան իմպերիալիզմի փոխարենե, մինչդեռ ոչ մեկը չի կարողանում հասկանալիորեն շարադրել, թե այդ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ շարժումը և ինչպե՞ս էր հնարավոր, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ աննկատ անդամակցեին այդ շարժմանը մի երկրում, որտեղ գրեթե ամեն ինչ վերահսկվում է պետական մարմինների կողմիցե,- հարցադրում է արել պատգամավորը:
Եվ ինչ էլ, շարունակել է նա, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ չասեր ԵԽԽՎ ամբիոնից, իրավիճակը Թուրքիայում՝ վարագույրներից այն կողմ, չափազանց պարզ է. Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ, իսկ Սահմանադրության փոփոխության մասին հնչող ձայները այդ մտադրության ևս մեկ ապացույց են:
«Ավելին, ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցում աճող ներգրավվածությունը Սիրիայում, Թուրքիայի ներսում ու նրա սահմաններից դուրս և դրա նկատելի շահարկումը, Լոզանի պայմանագրի կասկածի տակ առնելը, Հայաստանի հետ ապօրինաբար փակված սահմանի ապաշրջափակման ցանկության բացակայությունը և միանշանակ աջակցությունը Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Էրդողանի աճող նեոօսմանյան ձգտումների խոսուն և ցցուն վկայություններ են: Զուգահեռաբար, Թուրքիան նաև շանտաժի է ենթարկում Եվրոպային՝ իր տարածքում ապաստանած միլիոնավոր սիրիացի փասխստականներին վերածելով քաղաքական գերեվարվածներիե,- հայտարարել է նա:
Սամվել Ֆարմանյանը հավելել է, որ Թուրքիայում ժողովրադավարության իրավիճակի քննարկումն այսօր նշանակում է վաղվա Եվրոպայում ու նրա հարևանությամբ անվտանգության հարցերի քննարկում:
«Մենք քաղաքական մարմին ենք, և մեր որոշումները պետք է լինեն քաղաքական: Էլ ի՞նչ պետք է անի Էրդողանը, որը մեզ մղի Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի իր նախկին կարգավիճակը՚- հավելել է նա: