
Արմինֆո. Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը տարաձայնություններ չունի Հայաստանի նախագահի և ՀՀԿ ներկայացուցիչների հետ, հետևաբար, իշխանության համար անհասկանալի է ընդդիմադիր դաշտ անցնելու նրա պատճառաբանությունը: Այդ մասին հյատարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հկոտմբերի 12-ի մամուլի ասուլիսում:
«Ամենայն հավանականությամբ, Դալլաքյանը վերստին ցանկանում է պատգմավորական մանդատ ստանալ, սակայն մոռացել է, որ անբարոյականությունը պարտադիր պայման չէ ակտիվ քաղաքականություն մուտք գործելու համար», - ընդգծել է հանրապետականը: Նա նաև հերքել է նախկին պատգամավորի այն հայտարարությունները, թե նախագահը փորձել է ստիպել նրան լռել` նշանակելով պետության ղեկավարի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում իր ներկայցուցչի պաշտոններում: «Նրան տրամադրվել էր ամենաբարձր ամբիոնից խոսելու հնարավորությում, սակայն 4 տարվա ընթացքում նա այդպես էլ չօգտվեց այդ հնարավորւթյունից», - հայտարարել է պատգամավորը:
Մելիքյանը նաև հայտարարել է, որ Դալլաքյանը կառավարող կուսակցության «դեսպանորդը» չէ, ինչպես պնդում են որոշ քաղաքական գործիչները: «Հաշվի առնելով նրա հակակրանքը «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդդմոն Մարուքյանի նկատմամբ, կարծում եմ, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նա կփորձոի դառնալ նրա մրցակիցը», - հայտարարել է հանրապետականը: Ընդ որում, նա չի բացառել, որ նախկին պատգամավորը համագործակցի այլ ուժերի հետ`մ ՀՀԿ դեմ պայքարում: «Սակայն, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դրա համար Վիկտր Դալլաքյանին չմեղադրեք», - հեգնանքով եզրափակել է խմբկացության քարտուղարը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերից դուրս գալու և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարվելու մասին: Նախագահն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Դալլաքյանը հավաստիացրել էր, որ մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Նա իր ամենամեծ սխալը համարել էր համագործակցությունը գործող իշխանությունների հետ` հայտարարելով ընդդիմադիր դաշտ անցնելու մասին: Նա նաև հայտարարել էր. ՙԵթե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Դալլաքյանը մտադիր է սեփական կուսակցությունը ստեղծել, որին կանդամակցեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Հսկիչ պալալտի ղեկավար Իշխան Զաքարյանը: Կուսակցությունը, ԶԼՄ-ների վարկածի համաձայն, կֆինանսավորվի ռուսաստանյան աղբյուրներից: