Արմինֆո. Հայ հասարակությունը ցանկանում և պահանջում է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով, Վանաձորում, Գյումրիում և այլ բնակավայրերում քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում ժողովրդի կողմից բազմիցս Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու պահանջ է հնչել: ՙԴա պայմանավորված է այն բանով, որ քաղաքացիները հավատում են քաղաքական իրավիճակը փոխելու նրա կարողությանը: Բացի այդ, շատերը ոգևորված են նրա բարի արարքներով՚,- հայտարարել է քաղաքական գործիչը: Ըստ որում, նա ավելացրել է, որ այդ հարցի առնչությամբ վերջնական որոշում պետք է Ծառուկյանը կայացնի:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է փոխվել այն բանից հետո, երբ Ծառուկյանը Հանրապետական կուսակցության և նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով հեռացավ մեծ քաղաքականությունից՝ Էնֆիաջյանը պատասխանել է.ՙՆա չէր ցանկանում, որ արյուն թափվի: Նույնիսկ ՙՍասնա ծռերի՚ անդամները, որոնք ռիսկի դիմեցին և գրավեցին ՊՊԾ գնդի շենքը, նահանջեցին, երբ գիտակցեցին, որ կարող է անմեղ արյուն թափվել: Ծառուկյանը նույն կերպ վարվեց՚,- ընդգծել է պատգամավորը: