Արմինֆո.Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիկտոր Դալլաքյանն ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Հիշեցնենք, որ նախօրեին Վիկտր Դալլաքյանը հայտարարել էր ՀՀԿ շարքերը լքելու և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից հեռանալու մասին: Նա իր ամենամեծ սխալը համարել էր համագործակցությունը գործող իշխանության հետ` հայտարարելով ընդդիմադիր դաշտ անցնելու մասին: Դալլաքյանը հայտարարել էր, թե եթե իր կամ իր ընտանիքի անդամների հետ ինչ-որ բան պատահի, ողջ պատասխանատվությունը կընկնի Սերժ Սարգսյանի վրա:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Դալլաքյանը մտադիր է սեփական կուսակցությունը ստեղծել, որին կանդամակցեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Հսկիչ պալալտի ղեկավար Իշխան Զաքարյանը: Կուսակցությունը, ԶԼՄ-ների վարկածի համաձայն, կֆինանսավորվի ռուսաստանյան աղբյուրներից: