


Արմինֆո.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը, ինչպես նաև կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործմանն առնչվող հարցեր:
2015 թ. դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումների համաձայն՝ հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային ահաբեկչությանը հակազդման միջոցներին:
Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կազմակերպությունում նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին:



