
Արմինֆո. Վանաձորի քաղաքապետի ընտրություններն ընթանում են չափազանց լարված իրադրությունում:Մասնավորապես ժամը 13:00-ին նշանակված ընտրությունները մեկնարկել են 40 րոպե ուշացմամբ, քանի որ հաշվիչ հանձնաժողովը ոչ մի կերպ չէր կարողանում կողմնորոշվել, թե ավագանու անդամներն ինչ գույնի թանաքով պետք է իրկանացնեն փակ քվեարկությունը:
Հատուկ այդ նպատակով հանձնաժողովը խորհրդակցություն է անցկակցրել և որոշել, որ քվեարկությունը պետք է անցկացվի բացառապես կապույտ թանաքով:
Բացի այդ որոշում է կայացվել այն մասին, որ քվեարկության բոլոր մասնակիցները պետք է հանձնեն բջջային հեռախոսները, ինչը, հանձնաժողովի կարծիքով, թույլ կտա բացառել քվեաթերթիկնրի լուսանկարահանումը, և այդպիսով քվեարկելու իրավունքի գաղտնիությունը չի խախտվի: Դա հարուցել է քվեարկությանը ներկա «Հայկական վերածնունդի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Էդմոն Մարուքյանի վրդովմունքը, որոնք այդ որոշումը համարել են հակասահմանադրական:
Դրանից հետո քաղաքական ընդդիմախոսները չեն կարողացել կողմնորոշվել քվեաթերթիկիները ծալելու եղանակի առնչությամբ: Սակայն կրքերի բորբոքումը գագաթնակետին է հասել , երբ ավագանու խորհրդի անդամներից մեկը քվեարկության ընթացքում քվեաթերթիկը ծալել է ներկաների աչքերի առջև, իբր, այդպիսով բացահայտելով ընտրական գաղտնիքը, և խախտել է հանձնաժողովի որոշումը: ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը և պատգամավոր Էդմոն Մարուքյանը լեզվակռվի են բռնվել: Առաջինն արտահայտվել է ընտրությունների օրինական ընթացքի ապահովման օգտին` պահանջելով կանչել իրավապահ մարմինների ներկայացուցիչների:
Հիշեցնենք, որ ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, Վանաձորի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» ստացել է 10 մանդատ, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3: ՀՀԿ-ն, եթե ստանաւ ՀՅԴ 2 մանդատը, փոքրամասնություն կկազմի` 15 մանդատով:
Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» հուշագիր էին ստորագրել Վանաձորում համագործակցության շուրջ: Ստորագրված փաստաթղթի համաձայն, վերը նշված կուսակցությունները Վանաձորի ավագանու խորհրդի առաջին նիստում պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին: